ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2019 18:17
Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Արին Բերդի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 19-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։