ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2018 10:31
Մոսկվայում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար հետախուզվողը՝ Մոսկվա-Երևան չվերթով

Հուլիսի 8-ին` ժամը 19.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հրաչյա Ե.-ն, նույն ինքը՝ Արսեն Ե.-ն` անձնագրով, որը 2018թ. մարտի 12-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի /ՃԵԿ խախտում/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հրաչյա Ե.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: