ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2018 10:24
Պատժի կրումից խուսափող 34-ամյա տղամարդուն և 30-ամյա կնոջը Կոտայքի ոստիկանները հայտնաբերեցին Լոռու մարզում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության ՊՊԳՎ Սպիտակի պահպանության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, հունիսի 26-ին՝ ժամը 15.30-ին, Լոռու մարզի Սարամեջ գյուղից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնությունը) դատարանի կողմից սահմանված պատիժը կրելուց խուսափելու համար հունիսի 5-ից հետախուզման մեջ գտնվող 1984 թ. ծնված Դավիթ Գ.-ին և 1988 թ. ծնված Մարիամ Ս.-ին: