ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2018 10:25
Հետախուզման մեջ գտնվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 12.40-ին, Սարի Թաղի 3-րդ և 25-րդ փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել 1999 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը հունիսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: