ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.09.2017 10:37
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց բժշկական կենտրոնում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Նորայր Զ.-ն, որը սեպտեմբերի 27-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) պատժի կրումից խուսափելու համար: