ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2018 11:36
Մոսկվայում խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը՝ Բագրատաշենում

Հուլիսի 16-ին՝ ժամը 12.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1953 թ. ծնված Վիկտոր Ժ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի Լենինյան շրջանային ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: