ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2018 10:35
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետից

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 12-ին՝ ժամը 01.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին, որը 2017թ. ապրիլի 25-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով (Ծեծը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռոբերտ Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: