ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2018 10:33
34-ամյա տղամարդը՝ գողության մեղադրանքով

Ոստիկանության Ախուրյանի և Նաիրիի բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 10-ին՝ ժամը 15.45-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի թիվ 25 տնից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Կարեն Կ.-ն, որը հունիսի 30-ից Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Կ.-ն ներկայացվել է քննչական բաժին: