ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2018 11:01
Խուլիգանության և կողոպուտի մեղադրանքներով հետախուզվող 63-ամյա տղամարդը հայտնաբերվեց
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխանգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 21-ին՝ ժամը 11.45-ին, Բաղյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Պավլիկ Խ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Խուլիգանությունը) և 176-րդ հոդվածի 1-ին մասի (Կողոպուտը) մեղադրանքներով: