ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2018 09:49
Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին՝ ժամը 15.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Պետրոս Ե.-ն, որը մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը):