ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.07.2018 09:52
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց պոլիկլինիկայում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերվել և ժամը 15.30-ին բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Պ.-ն, որը հունիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Գողությունը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: