ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2018 08:58
Սպանության սպառնալիքներ ՌԴ-ում. հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին՝ ժամը 10.30-ին, Իսակովի փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Գ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Ժելեզնոգորսկ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի /սպանության սպառնալիք/ մեղադրանքով:
Գոռ Գ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազություն: