ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.07.2018 11:12
Կեղծել էր փաստաթղթերը և ապօրինի հատել պետական սահմանը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 12-ին՝ ժամը 15.45-ին, Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռազմիկ Խ.-ին, որը 2017թ. մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: