ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.09.2017 10:35
Հետախուզվողը Դոնի Ռոստով-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան
Սեպտեմբերի 28-ին`ժամը 16.05-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից «Դոնի Ռոստով-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1972 թ. ծնված Վաչագան Ս.-ն, որը 2016թ. հունվարի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Խափանման միջոցը՝ կալանք: