ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2018 09:54
Հայ ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ-ում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 2009 թվականից հետախուզվող 43-ամյա տղամարդուն

Հունիսի 28-ին`ժամը 16.20-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արցախի փողոցի 23/15 հասցեից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2009թ. օգոստոսի 20-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ Խիմկի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի /հանցագործության նախապատրաստություն և հանցափորձ/ և 228.1 հոդվածի 3-րդ մասի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Հ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազություն: