ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2018 09:41
Խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին՝ ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Հ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք: