ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2018 09:43
Խարդախության մեղադրանքով հետախուզվող Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը՝ կամավոր

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին՝ ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ներկայացել 2009թ. նոյեմբերի 9-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը) մեղադրանքով հետախուզվող ՌԴ քաղաքացի, 1951 թ. ծնված Լևոն Մ.-ն: