ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2019 11:07
6 տարի առաջ խախտել էր նաեւ այլ հոդված
Փետրվարի 5-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է գողության կասկածանքով 53-ամյա Արամ Խ.-ին բերման ենթարկելու մասին:
Պարզվել է, որ Արամ Խ.ն 2012թ. հոկտեմբերի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի և 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով: