ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2017 10:53
Գյումրիում ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետից

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Մամիկոն Բ.-ն, որը օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով:
Մամիկոն Բ.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն: