ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2018 16:22
Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը:
Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին:
Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:
Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրեց Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանը:
Բարի ծառայություն, դիրքապահ ոստիկաններ:
Հաջորդ օրը սահմանից վերադարձավ ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը:
Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող, նենգ թշնամուն: Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծառայության համար ու նշեց, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:
Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:
Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման: