ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2015 17:44
ՌԴ ՆԳՆ Գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
Օգոստոսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության հրավերով Երևանում էր գտնում ՌԴ ՆԳՆ Գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պետի տեղակալ, ներքին ծառայության գնդապետ Ալեքսանդր Բուշուևի գլխավորած պատվիրակությունը: 
Օգոստոսի 22-ին պատվիրակությանն ընդունեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և հետախուզական տեղեկատվության Միջպետական ինֆորմացիոն բանկ փոխանցման ու տրամադրվող տեղեկատվության ցանկի արդիականացման, ինչպես և ՌԴ ՆԳՆ կենտրոնացված մատնադրոշմային հաշվառումներով չբացահայտված հանցագործությունների վայրից հայտնաբերված մատնահետքերի ստուգման հետ կապված հարցերը: 
Այցի ընթացքում պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում և փորձաքրեագիտական վարչությունում:
Պատվիրակությունը ծանոթացավ մատնադրոշմային տեղեկատվության փոխանակման տեխնիկական հնարավորությունների հետ, կատարվեց նաև փորձարկում՝ էլեկտրոնային տարբերակով մատնադրոշմային տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ: 
Շնորհակալություն հայտնելով հյուրերին և կարևորելով երկու գերատեսչությունների փոխգործակցությունը տվյալ ոլորտում, Գագիկ Ավետիսյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, ինչը դրական ազդեցություն կունենա բազմաբնույթ տեղեկատվության փոխանակման գործում: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 
   
		





















































