ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2019 12:49
ՀՀ ոստիկանությունում աշխատանքի ընդունվելու հայտարարություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են.
Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են.
Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն /իրավաբանական կամ մանկավարժական/ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Նշված պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ՀՀ ոստիկանությունում և այլ գերատեսչություններում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողներ:
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին /ք.Երևան, Խանջյան 51, հեռ. 010-59-62-78 և 010-59-69-91/ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17.00-ն: