ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2019 16:29
Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբեր ամսվա տարբեր օրերի ոստիկանության Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում մեքենաների կողային հայելիների գողության վերաբերյալ մի քանի ահազանգ էր հնչել։ Թիրախը տարբեր մակնիշի մեքենաներ էին։ Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները համատեղ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Շուտով հայտնի դարձավ նրա ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 36-ամյա տղամարդը նոյեմբերի 12-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Գողացված ու վաճառված հայելիները հայտնաբերելու և տուժողներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։