ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 17:32
Կայացավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հեթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Օրակարգում ընդգրկված էր երկու հարց` առաջինը` ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի գործունեությունը սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու մասին էր, երկրորդը ՀՀ Ազգային ժողովի` 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներգրավվածության վերաբերյալ:
Դավիթ Պեդանյանն իր ելույթում կարևորեց Հասարակական խորհրդի ֆեյսբուքյան էջի անհրաժեշտությունը, որով հանրությունը կարող է իրազեկվել կատարվող աշխատաքների մասին, իսկ խորհուրդը, քաղաքացիներից նամակների տեսքով, ստանալ առաջարկներ ու հարցեր: Պեդանյանն առաջարկեց, կազմակերպել սոցիալական ակցիաներ, որում ընդգրկված քաղաքացիները մեկ ժամ կամ մեկ օր կարող են ականատես լինել, ասենք` ՃՈ ծառայողի աշխատանքային առօրյային` համոզվելու համար, որ կոռուպցիան ոստիկանությունում արդեն հիշողություն է:
Ոստիկանության պետը ողջունեց թե՛ ֆեյսբուքյան էջի ստեղծման նախաձեռնությունը, թե՛ սոցիալական ակցիաներ կազմակերպելու առաջարկը, և հավելեց, որ ճանապահային ոստիկանությունից բացի մյուս ստորաբաժանումների աշխատանքին էլ կարելի է հետևել:
Օրակարգի երկրորդ մասը նվիրված էր առաջիկա համապետական ընտրություներին:
Ոստիկանության պետը մանրամասն ներկայացրեց ոստիկանության գործողությունները նախընտրական այս օրերին, ինչպես և ծառայողական պարտականությունները դեկտեմբերի 9-ին` համապետական ընտրության օրը: Վալերիյ Օսիպյանը շեշտեց որ մարզերում տեղի ունեցող հանդիպումները ոչ թե քաղաքական նպատակ են հետապնդում, այլ ընտրությունից առաջ հանրությանը, մասնավորապես ընտրական գործընթացներում ներգրավված անձանց օրենքի պահանջները հիշեցնելուն ու նրանց աջակցությունն ակնկալելուն։ «Իսկ ոստիկանության ծառայողների հետ հանդիպումներն ունեն մի նպատակ,-ասաց նա,- ստուգել որքանով է անձնակազմը պատրաստ առաջիկա ընտրություններին, տալ համպատասխան ցուցումներ»: Գրիշա Սարգսյանն իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ ընտրակաշառքից և ընտրակեղծիքներից զատ, անհրաժեշտ է հետևել, որպեսզի քարոզարշավը նույնպես անցնի օրենքի սահմաններում, իսկ եթե կլինեն սահմանված կարգը խախտող կուսակցություններ, ապա թող դուրս գան ընտրապայքարից: Ելույթ ունեցավ նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նախագահի տեղակալ Արտաշես Ավոյանը. «Վստահ եմ` ինչպես Երևանի ավագանու ընտրություների ժամանակ, այնպես էլ այս, ձեզանից շատերը կունենան հաձնաժողովի անդամի ու վստահված անձի կարգավիճակ: Ոստիկանությունն, իհարկե, ունենալու է իր վերակարգերը, բայց մենք չափազանց կարևորում ենք Հասարակական խորհրդի ներգրավվածությունն ու դերակատարումը ընտրական գործընթացում: Ցանկացած ընտրախախտման դեպքում խնդրում ենք ահազանգել ոստիկանություն և պարբերական կապ պահպանել Հասարակական խորհդի հերթապահ խմբի հետ»,-ասաց Արտաշես Ավոյանը:
Քննարկվեցին ընտրության օրը ոստիկանության գործողություններին վերաբերող այլ հարցեր ևս:
Ամփոփելով նիստը` Վալերիյ Օսիպյանը շեշտեց, որ պետք է բազմապատկել ուշադրությունն ու զգոնությունը: «Եվ եթե առկա է Ձեր աջակցությունն ու պատրաստակամությունը, ապա մեզ համար չի կարող լինել որևէ անիրագործելի նպատակ:Վստահ եմ, որ առաջիկայում օրինականության տեսանկյունից, լավագույն ընտրություններն ենք ունենալու»,-ասաց ոստիկանության պետը: