ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2018 18:42
ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջոխանգիր Ազիզխոջաևին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Երևանյան գրասենյակի ղեկավար Ջախոնգիր Ազիզխոջաևին։
Արմեն Ղուկասյանը, ողջունելով հյուրին, կարևորեց օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության ու համակարագի արդիականացման ուղղությամբ Հայաստանի ոստիկանության ու ՄԱԿ-ի համագործակցությունը։ Հայկական կողմը Ջախոնգիր Ազիզխոջաևին ներկայացրեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում տեղակայված ձերբակալված անձանց պահման վայրերում և, առհասարակ ոստիկանությունում մարդկանց իրավունքների խախտումները բացառելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ազիզխոջաևը պատրաստակամություն հայտնեց մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում խորացնել փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ոլորտին առնչվող այլ հարցեր ևս։