ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2014 21:34
Հանդիպում լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:
Ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության, հաճախ էլ թյուրըմբռնումների հետևանքով վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը:
Հանդիպման ընթացքում ոստիկանության պաշտոնյաները ներկայացրեցին վիճակագրական տվյալներ և պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին: