ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2015 19:02
ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 30-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կալանդայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդի խնդիրները, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների հետագա համագործակցության կատարելագործման վերաբերյալ մի շարք հարցեր:
Միեւնույն ժամանակ քննարկվեցին օպերատիվ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների մշակման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, թմրամիջոցների տեղաշարժի, երթուղիների, այն իրականացնող անձանց մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ Սիբիրյան իրավաբանական ինստիտուտում ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման կազմակերպման հետ կապված հարցեր:
Վլադիմիր Կալանդան հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, կամրապնդվի եւ կխորանա:
Հանդիպման ընթացքում երկու գերատեսչությունների միջեւ ստորագրվեց «2015-2018 թթ. համար թմրավտանգի հակազդման ոլորտում համագործակցության մասին ՀՀ ոստիկանության եւ ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության համատեղ գործողությունների պլանը»: