Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


20.09.2018 20:11

Վալերիյ Օսիպյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ժամանած պատվիրակությանը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Վալերիյ Օսիպյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ժամանած պատվիրակությանը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի Եվրոպայի տարածաշրջանի հարցեով ստորաբաժանման տնօրեն Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց միջազգային ոստիկանական համագործակցության ոլորտում Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի դերն ու նշանակությունը։ Ոստիկանության պետը փաստեց, որ համագործակցության արդյունավետության լավագույն օրինակ է հետախուզվող անձանց հայտնաբերումը։ Միայն այս տարվա ութ ամիսների ընթացքում Ինտերպոլի անդամ տարբեր երկրներում հայտնաբերվել է Հայաստանի ոստիկանության կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 114 անձ։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում հայտնաբերվել է Ինտերպոլի անդամ տարբեր երկրների իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 42 անձ։ Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն այս տարի դարձավ Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ, ինչը Վալերիյ Օսիպյանի հավաստմամբ՝ հանցավորության դեմ միջազգային պայքարում Հայաստանի ոստիկանության ներդրման արդյունք է։ «Հանցագործությունը ազգություն չունի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ոստիկանությունը ջանք չի խնայելու Ինտերպոլի հետ համագործակցային դաշտն ընդլայնելու, նոր ձեռքբերումներ արձանագրելու ուղղությամբ»,- հավելեց ոստիկանության պետը։
Մաթեուշ Վոլչակն իր և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց տպավորիչ ընդունելության համար՝ ուրախությամբ փաստելով, որ Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն իր ուրույն տեղն ունի միջազգային ոստիկանական ընտանիքում։ Պատվիրակը կարևորեց նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոների հետ Հայաստանի ոստիկանության արդյունավետ համագործակցությունը հատկապես կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ «Աշխատանքային այցի ընթացքում համոզվեցի, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել փոխգործակցության ամրապնդման համար»,-նշեց Մաթեուշ Վոլչակը։ Քննարկվեցին իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին Հայաստանի ոստիկանության մասնակցության հետ կապված հարցեր։ Առանձնահատուկ խոսվեց ծրագրային համակարգերի ներդրման անհրաժեշտության մասին, որոնք իրավապահներին հնարավորություն կտան հայտնաբերելու նաև հետախուզվող մեքենաներ ու կորած փաստաթղթեր։ Հանդիպմանը քննրակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր։