ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.03.2015 12:34
Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտից բերման է ենթարկել 1984 թ. ծնված Առնո Մ.-ն, որը մարտի 23-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: