ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 13:54
Գյումրիում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 4-ին Գյումրիի Կամոյի փողոցում մի բնակարանից գողություն էր կատարվել: Տարել էին ոսկյա զարդեր, հեռուստացույց, տնտեսական և կենցաղային ապրանքներ: Այս մասին հաղորդումը ստացվել էր ոստիկանության Մուշի բաժնում:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տեղեկություններ, որ բնակարանային գողությունը կատարել են 37-ամյա մի գյումրեցի և Լոռու մարզ, Շնող գյուղում հաշվառված 33-ամյա մի տղամարդ:
Քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 12-ին խուզարկություններ են կատարվել նրանց բնակության վայրերում. շնողցու տնից հայտնաբերվել ու առգրավվել են գողացված իրերը:
Կատարվում է նախաքննություն: