ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2019 15:50
Գուգարքի ոստիկանները բացահայտեցին գողությունը
Հունիսի 29-ին, ժամը 10.50-ին, ոստիկանություն դիմած Վանաձորի մի բնակիչ հայտնել է, որ տանը չեն եղել, այժմ եկել են և նկատել՝ տունը թալանված է:
Ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին տանտերը հաղորդում է տվել, որ հունիսի 29-ի գիշերը Արջուտ գյուղում գտնվող իր շինության կիսաբաց մետաղապլաստե պատուհանը հրել-բացել են և գողացել էլեկտրական հարվածային մեկ մուրճ, մեկ հորատիչ, մեկ ձևավոր սղոց, էլեկտրական չորս սղոց, զոդման մեկ ապարատ, 25-30 մ երկարությամբ վարդակով հինգ հաղորդալար՝ պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Ախուրյանի և Գուգարքի բաժիններում ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 29-ին, ժամը 21.45-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Շիրակ գյուղի վարչական տարածքում գործող ավտոգազալցակայանի մոտից բերման են ենթարկվել 20-ամյա մի վանաձորցի և Արջուտ գյուղի 21-ամյա մի բնակիչ, ևս մի անչափահաս արջուտցի ներկայացվել է բաժին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: