ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2019 17:49
Ոստիկանները գողությունից մեկ օր անց հայտնաբերեցին գրպանահատին (ՏԵՍԱՆՆՅՈՒԹ)
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 39 երթուղու ավտոբուսում մի կնոջ գրպանից դրամապանակ են գողացել, որի մեջ եղել է փող: 
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց կասկածվողը հայտնաբերվեց: 
Դեկտեմբերի 2-ին, Ժամը 11.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Սեբաստիա փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 21-ամյա մի բնակչի: 
Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































