ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2018 15:12
Գողություններ կատարած գրպանահատը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 12-ին երկու կին րոպեների տարբերությամբ ոստիկանությունում հաղորդում են տվել, որ նույն օրը թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակները, որոնց մեջ եղել են նույնականացման, զեղչի քարտեր և գումար:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Հովհաննես Կ.-ն, որը նույն օրը, ժամը 19.35-ին Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: