ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.12.2018 11:18
Բերման էր ենթարկվել գրպանահատության կասկածանքով
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան 85 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Խաչիկ Ս.-ին։
Պարզվել է, որ Խաչիկ Ս.-ն նույն օրը, ժամը 18.30-ից 18.45-ն ընկած ժամանակահատվածում, 259 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է դրամ, վարորդական իրավունքի վկայական, բանկային և նույնականացման քարտեր:
Պարզվել է նաև, որ ժամը 19.00-ից 19.25-ն ընկած ժամանակահատվածում, 13 երթուղու ավտոբուսում, մի կնոջ պայուսակից ևս գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են նույնականացման և բանկային քարտեր ու փող։
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: