ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2019 18:49
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին հաղորդումից 10 րոպե անց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18․10-ի սահմաններում, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը բացահայտեցին հաղորդումից ընդամենը 10 րոպե անց։ Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա կասկածվողը Բաղրամյան պողոտայում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը վերադարձվել է տուժողին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ հանգամանքները պարզվում են։