ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2019 11:49
Գրպանահատությունը նույն օրը բացահայտվեց
Ապրիլի 5-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նույն օրը ժամը 17.20-ից ժ.17.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 9 երթուղու տրոլեյբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը,որի մեջ եղել է գումար, փաստաթղթեր, բանկային քարտեր:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը Խանջյան փողոցից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարեն Բ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: