ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2018 15:42
Միկրոավտոբուսում գողացել էր դրամապանակ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ մի քաղաքացու տվյալներով վարորդական վկայական ու գումար:
Ըստ Գուրգեն Ա.-ի հայտարարության՝ դրամապանակը նույն օրը գողացել էր թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի գրպանից:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: