ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.09.2018 13:19
Ոստիկանները բռնել էին գրպանահատությունից մեկ ժամ անց

Սեպտեմբերի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ րոպեներ առաջ երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ փող կար:
Սակայն այդ ամենը հայտարարելուց հետո, տուժողը տարօրինակ կերպով հրաժարվել էր հաղորդում տալ:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրապանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Արտակ Կ-ն: Կասկածյալը ժամը 21:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: