ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.08.2019 10:12
Ոստիկանները հերթական անգամ գրպանահատի են բերման ենթարկել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու:
Նրա մոտից հայտնաբերվեց գումար: Ըստ բերման ենթարկվածի՝ գումարը նույն օրը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ մի քաղաքացու գրպանից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: