ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.08.2018 12:51
Գրպանահատը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում

Օգոստոսի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Խաչիկ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց գումար:
Ըստ Խաչիկ Գ.-ի՝ այդ գումարը նա գողացել է թիվ 33 երթուղու ավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ոստիկանություն հրավիրվեց տուժած կինը:
Նախապատրաստվում են նյութեր: