ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2019 11:33
Ոստիկանները Կոմիտասի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել

Մարտի 7-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ միկրոավտոբուսի մեջ, մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել: Դրամապանակում եղել էր փող, նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 21.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիր բաժին բերման ենթարկեցին Շարուրի փողոցի բնակիչ Կարեն Բ-ին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: