ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2019 17:19
Ոստիկանները գրպանահատին բռնեցին հափշտակությունից րոպեներ անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 7-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
Դրանց հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ժամը 12։50-ին, ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին երևանցի՝ 41-ամյա Կամո Խաչատրյանին։
Պարզվեց, որ Խաչատրյանը, րոպեներ առաջ, երթուղային ավտոբուսներից մեկում գաղտնի հափշտակել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ, բանկային և այլ քարտեր։
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։
Դեպքով նյութեր են նախապատրաստվել։
Քննությունը շարունակվում է։