ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2019 16:06
Ոստիկանները հայտնաբերել են դրամապանակը գողացած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ երթուղային ավտոբուսում գողացել են մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և այլ քարտեր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, գողությունը կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բաժին բերման է ենթարկվել 21-ամյա մի երիտասարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, իսկ գողոնը վերցվել է:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: