ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2019 12:57
Ոստիկանները հայտնաբերել են գրպանահատի

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալնները, գողություն կատարելու կասկածանքով, Ազատության պողոտայից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու: Նա ժամը 13.00-ից 13.40-ն ընկած ժամանակահատվածում երթուղային ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու այլ իրեր։
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: