ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.02.2019 16:38
Ոստիկանները գրպանահատին բերման ենթարկեցին Աբովյան փողոցից
Փետրվարի 7-ին, ժամը 13.45-ին, մի քաղաքացուհի ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 6-ի ժամը 19.30-ից 20.10-ն ընկած ժամանակահատվածում թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ, 30 դոլար, 20 եվրո, նույնականացման քարտ, ուսանողական տոմս, ազգային գրադարանի ընթերցատոմս և զեղչային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին, ժամը 19.20-ին, Աբովյան փողոցի 38 հասցեի մոտից, դրամապանակը գողանալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, ում մոտից հայտնաբերվել է դրամապանակը՝ ողջ պարունակությամբ, բացի գումարից, որն էլ ըստ Խաչիկ Ս.-ի բացատրության՝ ծախսել է անձնական կարիքների համար:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: