ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2015 18:15
Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման հանցագործությունների նախականխման, կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ծառայությունների խնդիրներն էին:
Պարապմունքին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պատասխանատուները:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադարձավ ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներին, առկա բացթողումներին ու թերացումներին և տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Գործնական պարապմունքը շարունակեցին ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Շտաբի պետ Արամ Զաքարյանը և Հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը:
Պարապմունքի ընթացքում մանրամասնվեցին ստորաբաժանումների խնդիրները, քննարկվեցին կոնկրետ դեպքեր, ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: