ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2019 12:59
Գողության մեղադրանքով ձերբակալվածի ավտոմեքենայից ատրճանակ հայտնաբերվեց
Մարտի 7-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լյուքսեմբուրգի փողոցում գտնվող խանութի մուտքի դուռն ու գողացել վճարային տերմինալ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 15.15-ին, Խորենացու փողոցից գողություն կատարելու կասկածանքով՝ իր «ՎԱԶ-2109» ավտոմեքենայով բաժին բերման է ենթարկել 30-ամյա Գևորգ Հ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գևորգ Հ.-ն ձերբակալվել է:
Նախաքննության շրջանակում խուզարկվել է Գևորգ Հ.-ի ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: