ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2019 12:07
Պարզաբանումների համար երկու քաղաքացու բաժին էին ներկայացրել․ բացահայտվել է գողության դեպք

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկի ձեռքին եղել է դեկորատիվ բույս։ Պարզաբանումների համար քաղաքացիները ներկայացվել են բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ին տղամարդը բույսը գողացել են Իսակովի պողոտայի շենքերից մեկի բնակչուհու հողամասից։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: