ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2019 13:59
Ոստիկանները հայտնաբերել են թոշակառուի դրամապանակը գողացացած քաղաքացուն
Մարտի 12-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի քաղաքացուհի դիմում էր ներկայացրել, որ նախորդ օրը, փոստային բաժանմունքում անհայտ հանգամանքներում կորցրել է դրամապանակը:
Բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 11-ին, ժամը 16.00-ին, Կասյան փողոցում գտնվող փոստային բաժանմունքում նշված դրամապանակը գողացել է Արգավանդ գյուղի բնակչուհի Անահիտ Ս․-ն։ Դրամապանակում եղել է 66.000 դրամ:
Անահիտ Ս․-ն ներկայացրել է գողոնը և տվել բացատրություն։
Կատարվում է քննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: