Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.12.2018 14:24

Գյուղերի խանութներից գողություններ էր արել ու բռնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյուղերի խանութներից գողություններ էր  արել ու բռնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արարատի մարզի Գինեվետ գյուղում գողություն էր կատարվել: Դեկտեմբերի 4-ի ժամը 21:30-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 8-ը, ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր գյուղի մթերային խանութի պատուհանը, հափշտակել փող, քաղցրավենիք, 600 տուփ ծախախոտ, 250 կրակայրիչ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արարատի բաժնում գողության մասին տեղեկացան դեկտեմբների 5-ին, ժամը 11:30-ի սահմաններում: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին պատուհանը, խանութի տարածքը, թե որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին վաճառողուհու հետ:
Գողություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզները գյուղում օպերատիվ հարցումներ անցկացրին: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Ստուգվեց հարցախույզի ընթացքում ստացված տեղեկությունների իսկությունը, և հետևողական աշխատանքի շնորհիվ, դեպքից օրեր անց, գողությունը բացահայտվեց:
Համալիր որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Նոր ուղի գյուղի բնակիչ Թաթուլ Թարոյանը: Դեկտեմբերի 18-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկացավ ոստիկանության Արարատի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Թարոյանը նշված գողությունից զատ, դեկտեմբեր ամսին կատարել է նաև այլ գաղտնի հափշտակություններ: Նոր ուղի գյուղի տներից մեկի բակից շինանյութ է գողացել, Փոքր Վեդի գյուղի խանութներից մեկից` ոգելից խմիչքներ:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: